Սոցիալիստ և կարատեիստ թեկնածուները հրաժարվեցին ընտրապայքարից

10

Ընտրապայքարից հրաժարվեց ևս 2 թեկնածու: Անկուսակցական, մարտարվեստների համաշխարհային գլխավոր վարպետ Տարոն Աբրահամյանը հայտարարեց, որ հրաժարվում է հետագա ընտրապայքարից, անկուսակցական Ռոբերտ Ահարոնյանը՝ նույնպես: Դեկտեմբերի 9-ին ընտրապայքարից հրաժաևվել էր նաև ԲՀԿ-ական Ռուբեն Այվազյանը:

Նշենք, որ այս 2 թեկնածուները չէին վճարել ընտրագրավի համար անհրաժեշտ 8 մլն դրամը: Իսկ գրավը չվճարած մյուս թեկնածուները հնարավորություն ունեն անդորագրերը ԿԸՀ ներկայացնել մինչև ժամը 14:00-ը: