Սիրիան զգուշացնում է Իսրայելին

5

Սիրիան պատրաստ է պատասխանել ավիահարձակմանը, որը նախօրեին իրականացրել են Իսրայելի ռազմաօդային ուժերը Դամասկոսի մոտ գտնվող ռազմական օբյեկտում: Տեղեկացնում է Aljazeera-ն:

Դամասկոսի բարձրաստիճան աղբյուրը նշում է, որ պատասխան միջոցները կհետևեն անմիջապես և դրանք ջախջախիչ կլինեն:

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտ տեղակայված ռազմահետազոտական կենտրոնին:

Փորձագետների խոսքերով՝ այդ ձեռնարկությունում արտադրվել են զենքեր ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում ՀԱՄԱՍ-ի և «Հըզբոլլահ»-ի համար: