Սիրիական հակամարտությունը դեռ երկար կշարունակվի. Ասադ

5

Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը հայտարարել է, որ սիրիական հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, դեռ երկար կշարունակվի: Այս մասին հաղորոդում է Aljazeera-ն:

«Մարտերը երկար կշարունակվեն, քանի որ մենք պայքարում ենք ահաբեկչության դեմ, որը աշխարհի բոլոր ուժերը չեն կարողանում հաղթահարել»,- բայց Ասադը վստահություն է հայտնել, որ իրենց դրությունը բարելավվել է ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական մակարդակներում:

Ասադը շեշտել է, որ իրենք երբեք չեն հրաժարվել երկխոսել չզինված ընդդիմության հետ, բայց պետք է իմանան, թե ում հետ են խոսում: