Սեպտեմբերի 1-ը եկավ

10

Շքեղ մեքենաների շարասյուն, ծաղիկներ, փուչիկներ, շատ բարձր տրամադրություն, տոնական զգեստներ, ուրախություն, երջանկություն….սա ամենևին էլ հարսանեկան արարողության կանոնակարգ չէ, այլ ոչ ավել, ոչ պակաս` հերթական սեպտեմբերի 1-ը:

Հատապես վերջին տարիներին առաջին դասարան հաճախելը նրանց ծնողների և բարեկամների համար կարծես հավասար լինի անվճար համակարգով Լոմոնոսովի անվան համալսարան ընդունվելուն: Նրանք անում են ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի և’ իրենք, և’ երեխաները ունենան շլացուցիչ տեսք, այդ օրը դպորց գնան շքեղ մեքենայով և այլն: Ու այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ շատ դեպքերում այդ երեխան չի էլ ցանկանում գնալ դպրոց: Ամեն դեպքում, այսօր տոն է` գիտելիքի տոնը: Այս օրը հերթական սերունդն է մտնում գիտելիքի աշխարհ, սերունդ, որը վաղը կերտելու է հայի ապագան, ու լինելու վաղվա զինվորը: Իսկ վաղվա զինվորն այսօր արցունքը դեռ աչքերին է, քանի որ չգիտի, թե իրեն ինչ է սպասվում, ինչ կլինի սրանից հետո, միայն ծնողներն են, որ շատ խիստ ոգևորված են: Ու հավանաբար պակաս ոգևորված չեն նրանց ուսուցիչներն ու ոլորտի պատասխանաւները: Չէ, որ գալիս է նոր ժամանակներ` նոր հեղաշրջումներ ու բարեխոփումներ իրականացնելու մեծ պատասախանատվությամբ: >,-ասում է ժամանակին Սորբոն համալասրանում կրթություն ստացած, իրավաբան տիկին Ռիտան: Իսկ մասնագիտությամբ վարսահարդար Լիլիան հակառակը` շատ գոհ է ամեն ինչից. >,-ասաց նա:

Մնում է, այս ուրախ օրով, մաղթել ու հուսալ, որ այո’ եկող սերունդն իսկապես լավ է սովորելու, լինելու հայ ազգին արժանի զավակ:

Շնորհավոր գիտելիքի տոն