Սենատը հաստատեց Հեֆֆերնի թեկնածությունը

9

ԱՄՆ Սենատն իր սեպտեմբերի 26-ի նիստում, Ջոն Հեֆերնին հաստատել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում։ Այս մասին հաղորդվում է ԱՄՆ Սենատի կայքում:

ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն հավանության է արժանացրել Հայաստանում եւ Թուրքիայում ԱՄՆ դեսպանների թեկնածությունները։

Նշենք, որ Ամերիկայի հայկական համագումարի տվյալներով, 1990-ական թվականների կեսերին Հեֆերնն աշխատել է նախկին կոնգրեսական Դուգ Բիրեյթերի մոտ։ Վերջինս հայտնի է որպես հակահայ եւ Թուրքիայի հանդեպ համակրանք տածող գործիչ։

Իսկ սեպտեմբերի 13-ին Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում լսումների ժամանակ Ջոն Հեֆերնը հրաժարվել էր 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում 1,5 միլիոն հայերի սպանությունը ցեղասպանություն անվանել։