Սաֆարյանը մտադիր է մասնակցել թիվ 1 ընտրատարածքի խորհրդարանական ընտրություններին

4

Ստեփան Սաֆարյանը մտադիր է մասնակցել թիվ 1 ընտրատարածքում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին: «Ժառանգություն» կուսակցության անդամը շեշտեց, որ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Հայրապետյանի մանդատից հրաժարվելու որոշումը դեռևս չի հաստատվել և այն քննարկվելու է միայն սեպտեմբեր ամսին։ Եվ միայն դրանից հետո արդեն ԿԸՀ կողմից պետք է իրականացվի համապատասխան ընթացակարգով գործողություններ ու նոր միայն կնշանակվեն կրկնակի ընտրություններ տվյալ ընտրատարածքում։ «Միայն այդ ժամանակ է հնարավոր վերջնականապես հայտարարել այս որոշման մասին, իսկ մինչ այդ ես միայն կարող եմ հայտարարել իմ անձնական՝ ներքին որոշման մասին և եթե չփոխվի Ռուբեն Հայրապետյանի` մանդատը վայր դնելու մտադրությունը, թիվ 1 ընտրատարածքում ստեղծվի որոշ չափով ազատ ընտրություն անցկացնելու հնարավորություն, ես կարող եմ հայտարարել ընտրությունների իմ մասնակցության մասին»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը` ավելացելով, որ ազատ, արդար ընտությունների դեպքում, ինքը հաղթելու շանսեր կունենա: