Սարկոզին նամակ է հղել Նալբանդյանին

14

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նամակ է հղել Էդվարդ Նալբանդյանին, որում մասնավորապես ասվում է`

Պարոն նախարար,

Ցանկանում եմ անձնապես շատ ջերմ շնորհակալություններս հայտնել ձեզ՝ այն մասնակցության համար, որ դուք բերեցիք Հայաստան Պետական այցի նախապատրաստմանն ու ընթացքին, որը ես պատիվն ու հաճույքն ունեցա իրակացնելու հոկտեմբերի 6-ին եւ 7-ին։

Ես գիտեմ, թե դուք ինչ կարեւորություն եք տալիս Ֆրանսիային, ուր դուք երկար ծառայել եք որպես Հայաստանի Հանրապետության դեսպան, եւ թե ինչ բացառիկ նպաստ եք դուք բերել մեր երկու երկրների բարեկամական կապերի էլ ավելի սերտացմանը։

Ձեզ շնորհված Պատվո Լեգիոնի Բարձրագույն Սպայի կոչումը ընդունեք որպես Ֆրանսիայի երախտագիտության խոսուն վկայություն՝ այն օրինակելի հանձնառության համար, որը դուք ստանձնել եք, որպեսզի մեր երկու երկրների եղբայրական բարեկամությունը, որի մասին հատուկ ընդգծում էինք Նախագահ Սարգսյանն ու ես թե Փարիզում, թե՝ Երեւանում, չլինի սոսկական խոսք։

Համոզված եղեք, որ այն փոխվստահությունը, որ իբրեւ Արտաքին Գործերի նախարար հաղորդել եք Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններին, կհանդիսանա, անկասկած, ամենահաստատուն երաշխիքը, որպեսզի կոնկրետ գործերի վերածվեն ինչպես այն հեռանկարները, որոնք ուղենշվել են Նախագահ Սարգսյանի հետ նախ Փարիզում, ապա՝ Երեւանում կայացած զրույցների ընթացքում, այնպես էլ համագործակցության այն պայմանավորվածությունները, որ դուք ձեռք եք բերել Պետական այցիս ընթացքում ինձ ուղեկցող նախարարների հետ։

Մաղթում եմ Հայաստանին խաղաղ ու բարեկեցիկ ապագա, որի իրավունքը նա նվաճել է, եւ թող հայ դիվանագիտության ղեկավարի ձեր առաքելությունը պսակվի ամենայն հաջողությամբ, որին այն իրավամբ արժանի է։

Ընդունեք խնդրեմ, Պարոն նախարար, բարձր հարգանքներիս հավաստիքը: