Սարկոզիի դուստրը ծնվեց

7

Ֆրանսիայի նախագահական ընտանիքը համալրվել է: Երեկ երեկոյան «Լա-Մյուէտ» կլինիկայում Կարլա Բրունին լույս աշխարհ է բերել իր դստերը:

Երեխայի ծնվելու ժամանակ Նիկոլա Սարկոզին գտնվել է Ֆրանկֆուրտ-նա-Մայնեում Անգելա Մերկելի հետ խորհրդակցելիս:

Նշենք, որ Սարկոզին Ֆրանսիայի առաջին նախագահն է, որ իր պաշտոնավարման ընթացքում է հայրացել: Սա Սարկոզիի առաջին դուստրն է, նախկին ամուսնությունից նա ունի 3 զավակ: Իսկ Կարլա Բրունիի 2-րդ երեխան է, նա էլ իր 1 ամուսնությունից ունի 10-ամյա զավակ:

Ելիսեյան պալատը երեխայի ծննդյան հետ կապված ոչ մi պաշտոնական հայտարարություն չի արել: Առաջին տիկինն էլ ավելի վաղ զգուշացրել էր, որ չի պատրաստվում երեխային ի ցույց դնել մամուլին կամ հրապարակել նրա լուսանկարները: