Սարգսյանն ու Ալիևը շատ լավ են շփվում

5

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, ոչ Մոսկվան շարունակելու է օգնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, բայց փոխհամաձայնության պետք է ձգտեն երկու ազգերն էլ:Բացի այդ Մեդվեդևը ընդգծել է,ո ր ղարաբաղյան հիմնախնդիրը Եվրոպայում սառեցված այն քիչ հակամարտություններից է, որը կարող է լուծվել: Երիտասարդների հանդիպման ընթացքում ՌԴ նախագահը կիսվել է նաև իր տպավորություններով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պարբերաբար հանդիպումների վերաբերյալ: «Երկու նախագահների շրջապատը լավ լեզու է գտնում և հեշտությամբ հայերենից անցում են կատարում ադրբեջաներենի և հակառակը, երբ միասին նստում ենք սեղանի շուրջ, նրանք շատ լավ են շփվում»,- քաղաքական գաղտնիք է բացահայտել ՌԴ ղեկավարը:

Այնուամենայնիվ, նա խոստովանում է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը ունի լուրջ բարդություններ, պատմություն, իրավական տարբեր մոտեցումներ, տարբեր շահեր: «Ռուսաստանը, անխոս, կօգնի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Այս գործը կշարունակվի»,- հաստատել է Մեդվեդևը:

Բայց, նրա կարծիքով «վերջին հաշվով այս բարդ, բայց լուծելի հիմնախնդրի կարգավորումը կախված է 2 ազգերի և նախագահների բարի կամքի դրսևորումից. եթե նրանք լսեն միմյանց, մի փոքր ընդառաջեն միմյանց և փոխհամաձայնության գան»: