Սարգսյանն ու Ալիևը մոտ ապագայում կհանդիպեն

9

Վիլնյուսում տարածված համատեղ հայտարարության մեջ նաև ասովում է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն իրենց գոհունակությունն են հայտնել համանախագահ երկրների ջանքերի, այդ թվում` նախագահներ Մեդվեդևի, Օբամայի ու Սարկոզիի անձնական մասնակցության համար իրենց երկրների` համապարփակ խաղաղ կարգավորման հասնելու հարցում աջակցության համար: Նրանք համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներին տեղեկացրել են, որ իրենց նախագահները պատրաստ են համանախագահ երկրների աջակցությամբ մոտ ապագայում հանդիպել ևս մեկ անգամ, հաշվի առնելով վերջին փորձը, շարունակելու ուղիղ երկխոսությունը` իրենց ժողովուրդների խաղաղության, կայունության ու բարգավաճման ճանապարհների մասին:

Ասված է հայտարարրության մեջ: