Սարգսյանն ու Ալիևը կհանդիպեն

7

Սոչիում հունվարի 23-24-ին կկայանա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հերթական փուլը: Ինչպես հաղորդում է Regnum գործակալությունը, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը բանակցությունների ընթացքում միջնորդ է հանդիսանալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև:

Սպասվելիք հանդիպման վերաբերյալ այլ մանրաասներ չեն նշվում:

Հիշեցնենք, որ 2011-ին երկու երկրների նախագահները մի քանի անգամ հանդիպել են, սակայն բանակցությունները ավարտվել են միայն համատեղ հայտարարություններով: