Սարգսյանը պատասխանել է Մեդվեդևի նամակին

5

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես պատասխանել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ուղերձին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը:

Ավելի վաղ, ՌԴ նախագահի ուղերձին պատասխանել էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նրա ուղերձը Մոսկվա էր հասցրել այդ երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Հիշեցնենք, որ Մեդվեդեւի ուղերձը Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիեւին էր փոխանցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երեւան եւ Բաքու այցելությունների ժամանակ: Դրանից հետո, Լավրովն այդ առաջարկությունները ներկայացրել էր նաեւ իր Վաշինգթոն այցելության ընթացքում: