Ռուսատանը հրաժարվել է Եվրոպական միրգ ու բանջարեղենից

16

Փորձելով խուսափել աղիքային ինֆեկցիաներից` Ռուսաստանը դադարեցրել է Եվրամիության բոլոր երկրներից միրգ ու բանջարեղենի ներկրումը իր երկիր: Այս որոշումը կարող է մեծ հարված հասցնել եվրոպական արտադրողներին, սակայն նրանցից որոշներն արդեն իսկ զգացել են իրենց արտադրանքի պահանջարկի նվազումը:
Եվրամիությունը Ռուսաստանի այս քայլը անվանել է անտեղին: Նշենք, որ տարեկան Եվրամության երկրներից 4,3-ից մինչև 5,8 միլիարդ դոլարի միրգ ու բանջարեղեն է արտահանվում Ռուսաստան:
Նշենք, որ իսպանական վարունգներից Գերմանիայում և եվրոպական մի շարք այլ երկրներում սուր աղիքային ինֆեկցիաներ են սկսվել, ինչի հետևանքով արդեն 16 մարդ մահացել է: Իսկ Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ պտրաստվում է Գերմանիայի Համբուրգի ղեկավարությանը դատի տալ` ապատեղեկատվություն տարածելու մեջ, որ իբր հենց իսպանական վարունգներն են մահացու: