Ռուսաստանում ևս 600 ընդդիմադիր է բերման ենթարկվել

9

Մոսկվայում ևս 600 մարդ ոստիկանության կողմից բերման է ենթարկվել ` Տրիումֆալնի հրապարակում չթույլատրված ակցիա անցկացնելու համար: Ըստ հավաստի տվյալների` ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել 569 մարդու: Չնայած այն հանգամանքին, որ իրավական լուրջ խախտումներ չեն արձանագրվել:

Ավելի վաղ 300 ընդիմադիրի նույնպես բերման են ենթարկել չթույլատրված երթ անցկացնելու համար:

Հիշեցնենք, որ Ռուստանում անցկացված պետդումայի ընտրություններից հետո, ընդդիմությունը շարունակում է իր բողոքի ակցիաներն ու ցույցերը` ուղղված ընտրախախտումներին և իշխանությանը: