Ռուսաստանի ուշացած արձագանքը. ՌԴ-ն խորը մտահոգված է

14

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը հայտարարություն է տարածել Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու, նրան ազատ արձակելու և ստեղծված իրավիճակի հետ կապված: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող Ռուսաստանում խորը մտահոգությամբ են ընկալվել հաղորդագրությունները Հունգարիայում 2004 թվականին հայ սպայի առանձնակի դաժանությամբ կատարած սպանության համար հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի զինծառայող Ռ.Սաֆարովին Բաքվի կողմից ներում շնորհելու, ինչպես նաեւ դրան նախորդած` նրան Ադրբեջան էքստրադիցիայի ենթարկելու հունգարական իշխանությունների որոշման մասին: Համարում ենք, որ ադրբեջանական, ինչպես եւ հունգարական իշխանությունների այդ գործողությունները հակասում են միջազգային մակարդակով համաձայնեցված ջանքերին, առաջին հերթին` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գծով, ուղղված տարածաշրջանում լարվածության թուլացմանը», – հայտարարել է Լուկաշեւիչը` ամփոփելով. – «Ակնկալում ենք, որ ստեղծված իրավիճակին ամենամոտ ժամանակներս համապատասխան գնահատական կտրվի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից»։