Ռուսաստանը մեկ ամսից կավարտի Գաբալայի ՌԼԿ-ից տեխնիկայի դուրսբերումը

8

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը հայտարարել է, որ առաջիկա օրերին Ռուսաստանը կավարտի գույքագրումը Գաբալայի ռադիո-լոկացիոն կայանում և մեկ ամսվա ընթացքում կսկսի դուրս բերել տեխնիկան:

Դեսպանը նշել է, որ աշխատանքների ընթացքը նորմալ է և համապատասխանում է նախանշված ժամկետներին:

Հիշեցնենք, որ 2012 թ. դեկտեմբերի 9-ին ավարտվել էր Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև կնքված «Գաբալայի ՌԼԿ-ի կարգավիճակի, նպատակների և գործարկման պայմանների մասին» պայմանագրի ժամկետը, և դրա հետ կապված՝ ռուսական կողմը ՌԼԿ-ի գործարկումը դեկտեմբերի 10-ից դադարեցնելու մասին որոշում էր ներկայացրել:

Գաբալայի ՌԼԿ-ն, որը գտնվում է Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում, կառուցվել է խորհրդային տարիներին՝ որպես ԽՍՀՄ հակահրթիռային պաշտպանության համակարգի կարևորագույն մաս: Ադրբեջանի անկախությունից հետո ՌԼԿ-ն դարձավ Ադրբեջանի սեփականություն, սակայն Ռուսաստանը շարունակում էր օգտագործել կայանը: