Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման կետերի վերաբերյալ ռուս-հայկական արձանագրության նախագծին:
ՌԴ կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ` ՌԴ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին հանձնարարվել է հայկական կողմի հետ բանակցություններ վարել և համաձայնության հասնելու դեպքում ՌԴ կառավարության անունից արձանագրություն ստորագրել՝ դրանում չներառելով սկզբունքային փոփոխություններ:
Արձանագրությունում ներառված են Հայաստանում ռուսական ռազմաբազայի 30 տեղակայման կետեր։ Ընդ որում, դրանցից 10-ը, արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո, պետք է փոխանցվեն Հայաստանին՝ ընդունման-հանձնման ակտերի համաձայն։











