Ջրաշենում կնոջը որդու պարտքերի պատճառով են մորթել

10

Արարատի մարզի Ջրաշեն գյուղում հայտնաբերվել է դաժանորեն մորթված, ազգությամբ եզդի կնոջ դիակ, որի վրա հայտնաբերված երկտողից պարզ է դարձել, որ կատարված սպանությունը կնոջ պարտքերի պատճառով է եղել, իսկ համաձայն այլ տեղեկությունների, նրա Ռուբեն անունով որդու` Հայաստանում թողած պարքերի վրեժխնդրությունն է եղել:

Ըստ Ջրաշենի գյուղապետ Արտյոմ Ղազարյանի` սպանված կինը իր ամուսնու հետ Ջրաշենում ապրել է միայնակ, իսկ նրա 5 զավակները Հայաստանում չեն: Գյուղապետի տվյալներով, սպանության ժամանակ կինը տանը միայնակ է եղել, իսկ թե ով կարող է լինել այս սպանության հետևում` առայժմ պարզ չէ:

Լուս` Գագիկ Շամշյան