Պրն. Հայրիկյա’ն, ո՞ւմ դեմ էր ուղղված կրակոցը (Տեսանյութ)

13

Հունվարի 31-ի միջադեպը, երբ կրակել էին նախագահի թեկնածու Պարույր Արշավիրի Հայրիկյանի վրա, մեզ համար տհաճ էր, սակայն սկզբնական շրջանում մենք թերագնահատեցինք՝ գտնելով, որ ինչ-ինչ ուժեր փորձում են արհեստականորեն հավասարության նշան դնել ըմբոստացող Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ ցանկանալով ցույց տալ, իբրև թե Հայաստանում նույնպես կան ուժեր, որոնք ցանկացած պահի կարող են խախտել օրինականությունը: Սակայն վերջին օրերի Պարույր Հայրիկյանի հայտարարությունները մեզ լուրջ մտահոգությունների առիթ տվեցին: Մարդ, որը իրեն համարում է հայ մտավորական, սակայն օգտագործում է > արտահայտությունը, նաև վերջերս իր հայտարարության մեջ առանց որևէ հիմքերի մեր Հայրենական Սարդարապատի հաղթանակը կապում է անհայտ ծագման Կերենսկու հետ՝ չիմանալով, որ Արևմտյան ռազմաճակատում գտնվող Հայկական կորպուսը չի եկել Հայաստան և որևէ ազդեցություն չի ունեցել 1918թ-ի Սարդարապատի ճակատամարտի վրա: Առանց որևէ փաստի մեղադրում է մի հսկա պետության՝ հանձինս Ռուսաստանի: Նա, չսպասելով ոստիկանության, Ազգային Անվտանգության կատարած աշխատանքի արդյունքների հրապարակմանը, հայտարարում է, որ նրա վրա կրակել է օտարերկրացի և անմիջապես եզրակացնում է, որ դա կարող էին լիել միայն և միայն նախկին ՊԱԿ-ի կամ այժմյան Ռուսաստանի Անվտանգության աշխատակիցները: Թողնենք մի կողմ Պարույր Հայրիկյանի նարցիսզիմով տառապելու թեման, որը հայտնի է Հայաստանում ամեն մեկին, երբ նա անգամ արևի խավարումը փորձում է կապել և մեկնաբանել իր կատարած կամ չկատարած գործերի հետ, այլ նշենք, թե ինչպիսի վնասներ կարող են լինել նրա անհիմն, մերկապարանոց հայտարարությունների հետևանքով: Սկզբում նշենք, որ նրա ծրագիրը. հայ աղջիկներին 18 տարեկանից կտրել ընտանիքից և մտցնել բանակ, որը միայն ձևավորման և ազգային դիմագիծխ ստանալու ճանապարհին է կամ Հայաստանը դարձնել Եվրոպայի կամ ԱՄՆ-ի կցորդ, որում մենք վերջնականապես կկորցնենք մեր ազգային դիմագիծը և կդառնանք անսեռ, անդեմ զանգված հար ու նման Պարույր Հայրիկյանին: Նշենք միայն, որ վերջին ամիսներին տարածաշրջանում իրականացվում են կարևորագույն ձևավորումներ և հնարավոր դաշինքներ, հանձինս ընթացող բանակցությունների ինչպիսիք են Հայաստան-Վրաստան, Վրաստան-Ռուսաստան, Հայաստան-Իրան, Իրան-Ռուսաստան, որի արդյունքում կարող է բացվել Ռուսաստան-Վրաաստան-Հայաստան-Իրան երկաթգիծը, որը ի վերջո, Հայաստանին հնարավորություն կտա դուրս գալ շրջափակումից, նաև հնարավոր է նոր տնտեսական-ռազմական դաշինք՝ հանձինս Ռուսաստանի-Հայաստանի, Իրանի և Չինաստանի: Պարույր Հայրիկյանի այս հայտարարությունները, իհարկե, չեն կարող խոչընդոտել այս բնական զարգացումների վրա, սակայն կարող են ստվեր գցել նշված հարաբերությունների վրա: Ո՞ւմ է ձեռնտու Իրանի, Ռուսաստանի և Հայաստանի թուլացումը: Ո՞ւմ շահերն է պաշտպանում Պարույր Արշավիրի Հայրիկյանը: > առաջ Պարույր Հայրիկյանը եղել է Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, որտեղ քննում էր կամ զեկուցում էր ՀՀ-ում նախագահի ընտրությունների ընթացքը: Ցավոք սրտի, ուշանում է պետական մարմինների քաղաքական գնահատականները նաև ոստիկանության և Ազգային Անվտանգության հետաքննության նախնական արդյունքները, և շատ հարցեր մինչև այժմ չունեն իրենց պարզաբանումները:

Ճչացող անհամապատասխանություններ կան նաև մահափորձի իրականացման և արդյունքների միջև: Ըստ վերքից հանված գնդակի՝ եզրակացրել են, որ > իրականացվել է Նագանից կամ ՏՏ տեսակի զենքից: Առաջինը բավականին անհամոզիչ է, եթե կրակողը չի եղել պատմական թանգարանի աշխատող և թանգարանից չի գողացել 1920-30-ական թվականներից օգտագործումից դուրս եկած ատրճանակը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում փորձագետների եզրակացությունը՝ կապված նշյալ զենքերի հնարավորությունների հետ: Թե ինչու հսկա պետության փորձառու մարդասպանը օգտվել է անտիկ զենքից, որին չի կարողացել տիրապետել և կատարել է մեղմ ասած անհաջող 2 կրակոց և ինչու զարմացած գնդակին այնքան դուր եկավ Հայրիկյանի մարմինը, որ նա չցանկացավ հեռանալ նրա փափուկ հյուսվածքներից, թողնում ենք ընթերցողի երևակայությանը: