Պետությունը պետք է կանգնած լինի գյուղացու կողքին. Ր. Հովհաննիսյան

15

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Արմավիրում խոսել է գյուղի ու գյուղացիխնդիրների մասին. «Գյուղի համար նպաստավոր պայմաններ են հարկավոր՝ առաջին հերթին ներդրումային ու վարկային արտոնյալ ծրագրեր իրականացնելու, ֆերմերային տնտեսություններին զարկ տալու, կոոպերացիայի տարբեր ձևեր կիրառելու, մատչելի գյուղտեխնիկա և այլ կարգի սպասարկումներ ներդնելու, տեղական հիմքի վրա պարարտանյութերի արտադրություն կազմակերպելու, ինչպես նաև ոլորտը լավագույնս կարգավորող օրենսդրական խարիսխ ստեղծելու առումով: Մի խոսքով՝ պետությունը պետք է միշտ կանգնած լինի գյուղացու կողքին, քանզի գյուղը տալիս է ժողովրդի բնական աճի առյուծի բաժինը, գյուղը սահման է պահում և, վերջապես, սննդի վերամշակման հումք է մատակարարում»,- ասել է Հովհաննիսյանը: