«Երեկ «Եհովայի վկաները» հրապարակային քարոզներ և ելույթներ են անցկացրել Բաղրամյան փողոցի տարածքում և Շենգավիթ համայնքում»,- այս մասին հայտարարեց Տեր Շմավոն քահանա Ղեվոնդյանը: Տեր Շմավոնը մտահոգված է, որ աղանդավորական շարժումների նմանատիպ գործողությունները ոչ մի կերպ չեն պատժվում պետության կողմից, մինչդեռ նմանատիպ հրապարակային արարողություններ կարող է իրականացնել միայն մեր ազգային եկեղեցին: Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնման կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը նշեց, որ Հայաստանում շուրջ 300.000 մարդ ներգրավված են աղանդավորական այս կամ այն կառույցնի մեջ: Եվ նման շարժումներին մասնակցելը մի շարք նպատակներ ունի. նախ այն, որ «Եհովայի վկաները» ազատված են «Այլընտրաքային զինվորական ծառայությունից», հետո սոցիալական պայմաններն են դրդում նրանց. «Կրոնական կառույցներում ոտնահարվում են մարդու 2 իրավունքները` նախ նա զրկված է տեղեկացված լինելուց, և երկրորդ նա ինքնուրույն որևէ քայլ չի կարող անել»: Ամարյանը նշեց նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունում արգելվել է «Եհովայի վկաների» գրականության տարածումը` դրանք համարելով էքստերեմիստական, քանի որ քարոզում են միայն բռնություն: Սակայն ինչու չի նաև մեր կառավարությունը նույն ձևով վարվում, այդ գրքերը որևէ փորձաքննության ուղարկում, այս հարցը խիստ մտահոգում է երկուսին էլ:
Խոսվեց նաև մեր երկրում օր օրի աճող ինքնասպանությունների մասին: Տեր Շմավոնի խոսքով` ամեն 4 ինքնասպանություն իրականացնող կրոնական հողի վրա է դիմում այդ քայլին, բայց այս պարագայում ևս ոչ մի լուրջ հետաքննություններ և ուսումնասիրություններ չեն իրականացվում: Հավելենք, որ եթե 1994-ին տարեկան 54 մարդ էր ինքնասպանություն գործում, այսօր թիվը 500-ն անց է, որոնցից 51 տոկոսը սոցիալական բնույթի են, իսկ 49 տոկոսը` կրոնական:













