Պարենք ազգային Կարինի հետ

19

Կարին ավանդական երգի և պարի համույթը վերսկսում է պարային միջոցառումների շարքը: Հայ ազգագրական պարերի հերթական դասընթացը տեղի կունենա Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կանաչ դահլիճում, սովորականի պես՝ ամսվա վերջին ուրբաթ օրը՝ հուվարի 27-ին: Մուտքն ազատ է բոլորի համար: Հ.Գ.Ազգային պարով, ազգային երգով են մեր զինվորները ոգեշնչվել, ազգային երգ-երաժշտություն լսելուց հետո է, որ մեր քաջ, անձնվեր տղաները կռիվ են գնացել` մի գրամ վախ անգամ սրտում չունենալով: Ազգային պարի ու երգի շնորհիվ է, որ մենք այսօր կանք, գոյատևում ենք, ահա սրա միջոցով ենք մենք անհատականություն, ահա սրանով ենք մենք ՀԱՅ: Պետք է վերջապես կարողանանաք մեր երկրի ներսում բարձր պահել մեր ազգային ոգին, որպեսզի ազգային արժեքները գնահատելու ունակություն ունենանք` որպես ապահովագրում օտարերկրյա ոտնձգություններից:
“Ազգային ոգի – ահա՛ գերագույն հերոսը, միակը, մեր պատմության անիվը դարձնող, մեր հավաքական ճակատագիրը վարող հերոսը”:
Սրանք մեր խոսքերը չեն, սրանք Նժդեհի խոսքերն են: