Պարարտանյութի գները կայունացել են

18

Արտաշատի բնակիչ Կառլեն պապը 40 տարուց ավելի է զբաղվում է գյուղատնտեսությամբ, որդին մահացել է Արցախյան ազատամարտում, մեծ ընտանքի հոգսը թոշակառու Կառլեն պապի վրա է: Վարկ վերցնելով, հողը մշակելով` ծայրը ծայրին հասցնելով, առանց իշխանություններին հայհոյելու իրենց համար, ինչպես ասում են, գլուխները կախ ապրում են: Ասում է` հողն իրենց և’ սնունդն է, և’ հագուստը, և’ թոռների վարձը: Հոգսն ավելի ծանրացավ, երբ պարարտանյութը թանկացավ: >: Նա, սակայն, միակ նեղսրտողը չէր, այդպիսի իրավիճակում էին հայտնվել շատ-շատերը:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանն արձանագրում է, որ իրենց կառույցի աշխատակիցները` նկատի ունենալով ազոտական պարարտանյութերի կարևորությունը գյուղոլորտում, սկսել են ուսումնասիրություն, որն էլ ավարտվել է կարճ ժամկետում: Այսպես, ուսումնասիրության ընթացքում պարզվեցին, թե որ ընկերություններն են հանդիսանում այս շուկայում գերիշխող:
Հանձնաժողովը նաև գներն է պարզել, որի համաձայն` 2010-ի մարտին այս ընկերությունների մոտ 1 պարկ (50 կգ ) ազոտական պարարտանյութի ձեռքբերման գինը կազմել է 5600-5800, իսկ վաճառքի գինը՝ 6300-6500 դրամ: Այս տարվա մարտին նրանք պարարտանյութը ձեռք են բերել 6000-6200 դրամով և, ըստ ներկայացված փաստաթղթերի իրացրել 6800-7000 դրամով: Սակայն, հանձնաժողովի մոնիտորինգի ընթացքում պարարտանյութի մանրածախ առևտրի կետերում արձանագրվել է մինչև անգամ 10 հազար դրամ գին՝ 1 պարկի դիմաց: Գայանե Սահակյանը տեղեկացնում է, որ հանձնաժողովը որոշել է սահմանել հատուկ հսկողություն՝ պարարտանյութի վաճառքի գների վրա և վերահսկել, որպեսզի խոշոր ներկրողները 1 պարկ պարարտանյութի համար 7 հազար դրամից ավելի գին չսահմանեն: Հարկ է նշել, որ այդ գները պետք է գործեն ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ վաճառքի դեպքում:
Որոշեցինք պարզել, արդյոք փոփոխվել են պապարտանյութի գները: Մայրաքաղաքի մի քանի մանրածախ կետերում գինն, իսկապես 7000 դրամ էր: Նորագավիթի մի քանի խանութներում ևս գինն այդքան էր: Հարկ է նշել, որ պարատանույթ վաճառողները, հատկապես վերջին շրջանում արված խոսակցություններից, փոքր-ինչ այսպես ասած վախեցած էին: Դա պարզ դարձավ միայն այն դեպքում, երբ գինը հարցրինք, նախ իմացան հարցնելու պատճառը, ապա նոր ասացին գինը: Ի դեպ, չթողեցին նույնիսկ լուսանկարել իրենց ապրանքը:

Պարզվում է նույնիսկ մեր երկրում են օրենքները գործում, բայց թե ինչքան կտևի հողագործների այս ուրախությունը պարզ չէ:
Նշենք, որ 2011 թվականի առաջին եռամսյակի տվյալներով ազոտական պարարտանյութի շուկայում գերիշխող են «Քեթրին գրուպե ընկերությունը, որի մասնաբաժինը շուկայում կազմում է 30 տոկոս, «Ագրիմատկո Արմենիանե` իրացման 24 տոկոս և «Մասիսի բերրիությունե ընկերությունը` 22 տոկոս մասնաբաժիններով: