Պաղեստինը նշում է «Նաքբա»-ն

6

Ավելի քան 120 մարդ է վիրավորվել Եգիպտոսի անվտանգության ծառայության կրակոցներից և արցունքաբեր գազ տարածելուց հետո: Al-Jazzera-յի փոխանցմամբ, ցուցարարները ցանկացել էին պայթեցնել Իսրայելի դեսպանատունը Եգիպտոսում: 1000-ավոր ցուցարարներ հավաքվել էին նշելու «Նաքբա»-ն կամ «աղետի օրը»: Բողոքի ակցիաները կապված են մայիսի 15-ի հետ, երբ 63 տարի առաջ Իսրայելը ձեռք բերեց անկախություն և այդ ժամանակահատվածում 1000-ավոր պաղեստինցիներ փախան կամ տեղահանվեցին իրենց տներից:
Ականատեսներըի խոսքով ցուցարարները ցանկացել են պայթեցնել դեսպանատան մուտքը, ի պատասխան ոստիկանության քայլերի: Սակայն 20 ցուցարար ձերբակալվել է դեպքի վայրում: