«Չկա մի երկրորդ պետություն, որ Ռուսաստանի չափ ազդեցություն ունենա ԼՂ հարցում»

12

«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ չկա մի երկրորդ պետություն, ով ավելի մեծ ազդեցություն ունի Ղարաբայան հակամարտության կարգավորման հարցում, քան Ռուսաստանը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը` խոսելեվ ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովի Ադրբեջան սպասվելիք այցի կարևորության և նպատակների մասին:

Այն հարցին, թե ինչ փոփոխություններ են ակնկալվում այս այցից, վերջինս պատասխանել է.«Մենք այս մասին ասում ենք` հաշվի առնելով Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանային հարցերի վրա, Ղարաբաղյան հակամարտության ինչպես նաև Հայաստանի , որը, բառի բուն իմաստով, աշխարհում չունի իր համարժեքը: Այս իմաստով, մենք շատ բան ենք ակնկալում Ռուսաստանից: Ռուսաստանը, ինչպես նաև իր երկրի վարչապետը մեկ անգամ չէ, որ նախաձեռնությամբ են հանդես եկել: Հնարավոր է այս տարի լուրջ առաջընթաց լինի»: