Ոչ թե վարունգը, այլ սոյան

3

Եվրոպայում բռնկած աղիքային վարակի պատճառը ոչ թե վարունգն է, այլ ծլած սոյայի սերմը:

Ինչպես հաղորդում է Associated Press- ը` գերմանացի մասնագետների վերջին ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ վարակի պատճառ եղել են Սաքսոնիայից բերված սոյայի սերմերը, որոնք մարդիկ գործածել են աղցանների մեջ: Առավել հստակ ու վերջնական եզրակացություն նա խոստացել է ներկայացնել ավելի ուշ:

Հիշեցնենք, որ Գերմանիայում աղիքային այդ հիվանդությունից մահացել է 22 մարդ, իսկ հիվանդությամբ վարակվածների թիվը 2000-ից ավելի է: