Շտապի բուժաշխատողին ծեծելով սպանել են

7

Հունիսի 26-ին` ժամը 23:30-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոմինտերի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 13 տուն կանչով մեկնած թիվ 10 բրիգադայի աշխատակիցների հետ` նույն տան բնակիչները վիճաբանում են:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը նշված վայրում հայտնաբերել է թիվ 10 բրիգադայի բուժաշխատող 1946թ. ծնված Աշոտ Գրիգորյանի դիակը` ճակատի և այտոսկրի հատվածում քերծված վնասվածքների հետքերով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: