Շանտաժ` կրակոցներով

8

Վերջին մի քանի օրերին հատկապես, ավելացել են հայ-ադրբեջանական սահմանում ու շփման գծում` հրադադարի խախտումները: Այս փաստը չեն հերքում ո՛չ նախագահականում, ոչ միջազգային կառույցներում, ոչ ՊՆ-ում, ոչ էլ քաղաքագետների շրջանում: Իսկ պաշտպանության նախարարությունում, թեև նշեցին, որ ինֆրոմացիան փակ չի համարվում, այդուամենայնիվ նրանք դեռ չեն ցանակոնւմ շատ բացել փակագծերը: Պաշտպանության նախարարության օպերատիվ վարչության ավագ սպա Սամվել Ասատրյանը նշեց, որ հրադադարի խախտումները չափից շատ են շատացել: Նա նաև ունի սեփական վարկածները` խնդրի շուրջ. «Դե գարուն է եկել, չի բացառվում, որ մեր մոտ սկսված ընտրական գործընթացնով են պայմանավորված, այսինքն նրանք կարծում են, որ հայկական կողմի, այսպես ասած, «գլուխը խառն է», և առիթից օգտվում են: Պատճառները տարբեր կարող են լինել, իսկ այն կբացահայտվի միայն օրեր անց»,-ասաց Սամվել Ասատրյանը: Իսկ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը մերժում է այդ տեսակետը, ըստ նրա խնդիրն՝ ավելի խորն է, իսկ հրադադարի խախտումները` լուրջ հաղորդագրություն: «Ես դեռ տասնյակ տարիներ առաջ եմ ասել, որ նման խնդրի լուծումն այն է, որ իրենց մայրերը ստանան տասնյակ դագաղներ, այդ ժամանակ խնդիրը կլուծվի»,-ասաց նա: Իսկ միթե այդպիսով պատերազմի հավանականությունը չի մեծանա հարցին, քաղաքագետը ընդգծեց. «Ես կարծում եմ, որ Ադրբեջանը հիմա պատերազմ սկսելու պատրաստ չի, իսկ դա լավ գիտակցում է Ադրբեջանի ղեկավարությունը: Մենք պետք է չսպասենք միջազգային կառույցներին, չսպասենք, թե ինչ կանի ԵԱՀԿ-ն, Մինսկի խումբը և այլն: Միակ տարբերակն այն է, որ նրանք ստանան այդ դագաղները»: Քաղաքագետը կարծում է, որ սա շանտաժ է` նենգասպառնալիք` ուղղված այն երկրներին, ովքեր հույս ունեն ստանալ էներգակիրներ: «Ադրբեջանը ցույց է տալիս, որ եթե Ղարբաղի հարցն հօգուտ իրեն չլուծվի, ապա նավթի և գազի հնարավորություննրը կվերանան: Նա սպառնում է նաև արևմուտքին: Ես պետք է ասեմ, որ Ալիևը տանում է խելոք և մտածված խաղ: Իսկ մենք էլ պետք է իմ նշած, համպատասխան պատասխանը տանք: Բացի այդ պետք է ադրբեջանցիներին բացատրել, որ սովորական զինվորը մեղավոր չէ, մեղավորը այդ քաղաքականությունը վարողն է»,-ասաց Լևոն Մելիք-Շահնազարյանը: