Նոր պատերազմը հակամարտության լուծում չէ

7

«Ղարաբաղյան հակամարտությունը ներառում է երկու միմյանց հետ հակամարտող միջազգային իրավական սկզբունք. տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունք: Ցավոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները դեռևս չեն տվել սպասելի առաջընթաց, և ես հասկանում եմ աճող անհամբերությունը: Բայց պարզ է նաև, որ նոր պատերազմը, հակամարտության լուծում չէ: Այդ պատճառով, ես դրական եմ վերաբերում բանակցությունների շարունակմանը», – SalamNews-ին տրված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի դեսպան Ադրբեջանում Հերբերտ Քվելլը:

Նա նաև ավելացրել է, «Մենք` գերմանացիներս, 40 տարի սպասել ենք վերամիավորմանը: Գերմանիայի վերամիավորումը սկսվել է անցյալ դարի 70 – ականներին Հելսինկյան գործընթացի ժամանակ, հիմնականում խաղաղ ճանապարհով տարածաշրջանային փոփոխությունների արդյունքում: Գերմանիայի հեռատես կանցլեր կՎիլլի Բրանդտը, որոշիչ դեր է խաղացել «Նոր Արևելքի» քաղաքականության ձեւավորման հարցում: Գերմանիայի պատմությունից , ես հասկացա, որ անհրաժեշտ է լինել համբերատար»:

Դիվանագետի խոսքով, Ադրբեջանի արևմտյան շրջանում 1819 թ-ից սկսած բնակվում են Գերմանիայից ներգաղթածներ և այժմ այդ երկրում բնակվում են գերանական ծագումով 500 քաղաքացիներ: Գերմանական մշակութային ավանդույթների պահպանման համար և մշակութային միջոցառումներիանցկացման համար նրանք ֆինանսական օգնություն են ստանում Վեյդերբուրթ համայնքից: