Նոտարի գները կնվազեն 40-50 տոկոսով

5

Այսօր Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է նոտարական գրասենյակների աշխատանքներին և գանձվող գումարներին: Թովմասյանը նշել է, որ փաստացի գանձումներից ընդամենը մեկ երկու գործարքների պարագայում է, որ փոքրիկ, ընդամենը մոտ 15-20 տոկոսով այդ գումարներն ավելանալու են: Մնացած բոլոր գործարքների պարագայում, եթե այդ բարդ գործարքները հանեն, լրացուցիչ մատուցվող ծառայությունների գները ներառվելու են նոտարական ծառայությունների մեջ, ապա մոտավորապես բոլոր գործարքներով, մոտ 40-50 տոկոսով, այդ գործարքների համար նոտարական ծառայությունների գներն ըստ էության փոքրանալու են: «Մենք առանձնացրել ենք նոտարական բոլոր գործողությունների ցանկը, որը կար նախորդի համեմատ, մոտավորապես կրկնակի անգամ ավելացել է, և այս պարագայում նոտարական ծառայություններ ստացող անձը շատ ավելի հստակ կարող է տեսնել, թե որ գործողության համար իրենից ինչ է գանձվում»: Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը Թովմասյանի ելույթին ի պատասխան հնչեցրեց. «Հիմա Ձեր բացատրությունից բխում է, որ մենք ստեղծում ենք այնպիսի միջավայր, որ պետք նոտարների միջև լինի մրցակցություն: Եթե կա մրցակցություն, ուրեմն նրանք պետք է հնարավորություն ունենան նաև գներն իջեցնել»: