Նյու Յորքում հրապարակվել է Հիտլերի 1919-ի նամակը

17

Նյու Յորքում հրապարակվել է Հիտլերի 1919 թ-ի գրած առաջին նամակը հրեաների «տեղահանման» վերաբերյալ:
Հիտլերը այդ ժամանակ եղել է 30 տարեկան և Առաջին Աշխարամարտի վետերան: Նամակը ուղղված է եղել Գեմլիչին, ով բանակի լրտեսն էր, գրում է CNN-ը:
Նամակում Հիտլերը հուդայականությունը ռասսա է համարում և ոչ կրոն. «Որի արդյունքն այն է, որ ոչ գերմանական ռասան է ապրում մեր մեջ իր զգացմունքներով, մտածմունքներով և ձգտումներով` ունենալով նույն իրավունքները, որ մենք ունենք»: Հիտլերը նաև գրել է. «Վերջնական նպատակը պետք է լինի հրեաների տեղահանումը»:
Նամակը հրապարակողը նշում է, որ այն հայտնաբերվել է 1945-ին Նացիստական Արխիվներից Նյուրեմբերգում ամերիկացի զինվորի կողմից:
Հավելենք, որ Հրեաների մարդու իրավունքների կազմակերպությունը գնել է այդ նամակը 150.000 դոլարով և այն կցուցադրվի Լոս Անջելեսի «Հանդուրժողականության» թանգարանում: