Նյու Յորքը սպասում է Սենդի փոթորկին

12

Նյու Յորքում կաթվածահար է եղել երթևեկությունը, ավիաչվերթները, քաղաքային տրանսպորտը, նույնիսկ չի աշխատում Նյու Յորքի բորսան: ԱՄՆ-ում սպասում են Սենդի փոթորկին: Սենդին ԱՄՆ արևելյան ափին կհասնի հոկտեմբերի 29-ի երեկոյան: Նյու Յորքի վտանգի տակ գտնվող շրջանների բնակիչները տարհանվել են: Դադարեցվել է նաև ընտրարշավը: Փակվել են դպրոցները, պետական հաստատությունները, ՄԱԿ շտաբ-բնակարանը, քաղաքային զբոսայգիները և գրադարանները, անջատվել են վերելակները, ջրամատակարարումը: