Նիկոլը ՀԱԿ կուսակցությանը չի անդամագրվել

5

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում է անդամագրվել նորաստեղծ ՀԱԿ կուսակցությանին, այս մասին վերջինս հայտնել է լրագրողներին՝ ասելով.
«Ես հանդես եմ եկել քաղաքացիական պայմանագրի նախաձեռնությամբ, որին անդամակցությունը ենթադրում է, որ այս փուլում մասնակցող քաղաքացին չպետք է լինի որևէ կուսակցության անդամ կամ պետք է հրաժարվի նախկինում ունեցած կուսակցական պատկանելությունից և, ըստ այդմ` անտրամաբանական կլիներ, որ ես անեի քայլեր, որոնք կբացառեին իմ իսկ մասնակցությունն այդ նախաձեռնությանը»,- պատասխանեց նա: