«Նարեկացի» արվեստի միության նախագահին բերման են ենթարկել

16

«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանին ՊԵԿ-ի երկու աշխատակիցներ բերման են ենթարկել:

Ինչպես գրում է մամուլը, դեկտեմբերի 8-ին Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում «Նարեկացի» միության կողմից կազմակերպված համերգ է տեղի ունեցել, ամեն ինչ անցել է բնականոն, իսկ այսօր առավոտյան Նարեկ Հարթունյանին բերման են ենթարկել: Այս պահին նա գտնվում է ՊԵԿ-ի քննիչի մոտ: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվում քրեական օրեսգրքի 250 (չարամտորեն խուսափել հարկեր վճարելուց) և190 (փողերի լվացում) հոդվածներով:

Գործը կապված է «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ-ի չարաշահումների հետ, սակայն այդ ժամանակ ընկերությունը ղեկավարել է Սևակ Արծրունին (վերջինս ութ տարի որպես Հարթունյան ընտանիքի ներկայացուցիչ է հանդես եկել, իր գործունեության ութ տարիների ընթացքում համակարգել է աշխատանքը` մինչև 2010 թ. սեպտեմբերի 23-ը, երբ գրավոր հրաժարական է ներկայացրել ), որից հետո ընկերությունը ղեկավարել է Նարեկ Հարթունյանը:
Քրեական գործի համարն է` 83102411, քննիչը` Ռ. Մկրտչյան: