Նավթի գինը թանկացել է

17

Այսօր նավթը թանկանալու է, քանի որ ԱՄՆ-ի պաշարները նվազել են: Համաձայն 9.05 GMT-ի` նոյեմբերյան ֆյուչերսները Brent տեսակի նավթի համար աճել են $ 1,87 դոլարով` հասնելով $101,66 դոլար մեկ բարելի համար: Ամերիկյան թեթև նավթի գները աճել են $2,35-ով` հասնելով $78,03 դոլար մեկ բարելի համար:

Թանկացման պատճառ է դարձել ԱՄՆ-ի նավթի պաշարների մոտ 3,1 մլն բարելի չափով նվազումը և բենզինի 5 մլն բարելի չափով նվազումը: Այս մասին հաղորդում է Ամերիկյան նավթային ինստիտուտը:

Goldman Sachs-ը, ով սովորաբար լավատեսորեն է վերաբերվում նավթային գներին, նվազեցրել է Brent տեսակի նավթի գնի տեսությունը` 2012-ի համար նշելով, որ նավթի գինը կաճի $10 դոլարով` հասնելով $ 120 դոլարի:

Նշենք, որ Brent-ի գինը կարող է էլ ավելի թանկանալ, եթե Լիբիան վերականգնի նավթի արտադրությունը` դադարեցված քաղաքացիական պատերազմի հետևանքով: