Նախագահականի առաջ «ամոթ» «justice» վանկարկումներով դիմավորեցին Ռասմուսենին

16

Նախագահական նստավայրում նույնպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին անակնկալ էր սպասվում: Այնտեղ ևս հոծ բազմություն էր հավաքվել՝ դիմավորելու Անդերս ֆոգ Ռասմուսենին: Վեջիններս «ամոթ» «justice» վանկարկումներով փորձեցին կտրել Ռասմուսենի ճանապարհը:

Ցուցարարները պարզել են NATO Azerbaijan Cooperation, Oil A New European Value? NatO-Safarov վերտառությամբ ցուցապաստառներ, որոնցից մեկին փակցված է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի լուսանկարը՝ «Քնած դիվանագետը դիրքում քնած զինվորից վատ է» գրությամբ։

Ակցիայով ՀՅԴ բյուրոյի երիտասարդական գրասենյակը պահանջում, որ ՆԱՏՕ-ն նույնպես պատշաճ գնահատական տա Ռամիլ Սաֆարովի գործի առնչությամբ, քանզի 2004 թվականին Գուրգեն Մարգարյանը սպանվել է հենց ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: