Նալբանդյանն ու Մամեդյարովը հունիսի 18-ին կհանդիպեն

6

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում հայտարարել է, որ հունիսի 18-ին Փարիզում հանդիպելու է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Հայտնում է 1news.az-ը:

Մամեդյարովը նշել է, թե ադրբեջանական կողմը միշտ հասկացել է ղարաբաղյան խնդրի նրբությունը եւ հանդես եկել հակամարտության փուլային կարգավորման օգտին։

«Հունիսի 18-ին ծրագրված հանդիպման ընթացքում մենք կձգտենք պարզաբանել հայկական կողմին, որ առկա դրությունը իրական չէ եւ թույլ չի տալիս վերահսկել իրավիճակը», – հայտարարել է Մամեդյարովը։