Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Թեհրանում է

5

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Թեհրանում է:
Հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:

Չմիավորման շարժման անդամ երկրների 16-րդ համաժողովին Հայաստանը պետք է ներկայացներ նախագահ Սերժ Սարգսյանը: Սակայն ինչ-ինչ պատճառով վերջինս չմեկնեց:

Չմիավորման շարժման համաժողովին մասնակցելու նպատակով, ի թիվ այլ բարձրաստիճան պաշտոնյաների, Թեհրան են մեկնել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և Եգիպտոսի նորընտիր նախագահ Մոհամմադ Մուրսին: