Նալբանդյանը մասնակցեց նիստին

3

Սեպտեմբերի 2-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Դուշանբեում կայացած ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին, որը տեղի էր ունենում կազմակերպության 20-ամյա հոբելյանի միջոցառումների շրջանակում:

Նիստի օրակարգը ներառում էր ԱՊՀ եւ կազմակերպության շրջանակներում գործող ոլորտային համագործակցության կառույցների գործունեությանն առնչվող շուրջ երկու տասնյակ հարցեր, այդ թվում` իրավապահ եւ անվտանգության բնագավառներում համագործակցության, մշակութային, միգրացիոն ոլորտում փոխգործակցության հարցերին:

Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին «ԱՊՀ քսանամյա գործունեության արդյունքները եւ հեռանկարային խնդիրները» խորագրով վերլուծական զեկույցի վերաբերյալ, որտեղ գնաhատված է կազմակերպության շրջանակներում անվտանգության, տնտեսական, հումանիտար եւ մյուս առաջնահերթ ուղղություններով համագործակցության քսանամյա փորձը եւ ձեւակերպված են ԱՊՀ հետագա ամրապնդման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Նախարարներն անդրադարձան նաեւ մի շարք բնագավառներում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերում լրացումներ կատարելու առաջարկություններին:

Նիստին ԱՊՀ երկրների արտգործնախարարները քննարկեցին եւ հաստատեցին Պետությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգը եւ քննարկվելիք հարցերը, հավանություն տվեցին այն փաստաթղթերին, որոնք ներկայայացվելու են սեպտեմբերի 3-ին կայանալիք ԱՊՀ Պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: