Նալբանդյանը հանդիպել է ԵԽ պատգամավորին

8

Նոյեմբերի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոխորհրդարանի պատգամավոր Քրիստիան Վիգենինին:

Նալբանդյանը նշել է, որ Հայաստան-ԵՄ համակողմանի համագործակցության ընդլայնումը մշտապես հանդիսացել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնություններից եւ վերջին շրջանում երկկողմ փոխայցելությունների եւ հանդիպումների ակնառու հաճախակիությունը դրա վկայություններից են:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր` անդրադարձ է կատարվել Արեւելյան գործընկերության շրջանակներում ընթացող Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցային գործընթացի ներկա փուլին, Եվրոնեստի շրջանակներում փոխգործակցությանը:

Էդվարդ Նալբանդյանն ու Քրիստիան Վիգենինը ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության դերակատարությունը` նշելով որ այն երկխոսության եւ փոխըմբռնման համար արդյունավետ հարթակ է հանդիսանում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հարցերի:

Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: