Նալբանդյանը համանախագահների հետ քննարկել է բանակացային գործընթացին Ադրբեջանի հասցրած վնասի մասին

5

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 26-ին մեկնել է Նյու-Յորք և նույն օրը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Տեղեկացնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հանդիպման օրակարգում եղել է Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացին հասցված վնասը և ստեղծված իրավիճակի հաղթահարման, բանակցությունների ճանապարհով հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շարունակումը:

Համանախագահներն ընդգծել են իրենց երկրների սկզբունքային դիրքորոշումը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաև ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ֆիլիպ Գորդոնին, ում հետ քննարկել է հայ-ամերիկյան գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Նախարար Նալբանդյանն ու պետքարտուղարի տեղակալ Գորդոնը հանգամանալից զրույց են ունեցել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, հունգարա-ադրբեջանական գործարքի արդյունքում մարդասպան Սաֆարովին ազատ արձակումից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Այս առումով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է միջազգային հանրության միահամուռ դատապարտող հասցեագրված արձագանքը: