Նալբանդյանը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

5

Հոկտեմբերի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պապովին և ԵԱՀԿ գործող քարտուղարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Հանդիպման ընթացքում շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Միջնորդների հետ զրույցի ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով առանց հիմնարար սկզբունքների համաձայնեցման անմիջապես խաղաղ պայմանագրի մշակմանն անցնելու վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարություններին, ասել է, որ նման դիրքորոշումը հակասում է բանակցային գործընթացի տրամաբանությանը և, բնականաբար, նաև համանախագահների մոտեցումներին, որոնց մասին հրապարակավ բազմիցս հայտարարվել է: