Նալբանդյանը, Մամեդյարովն ու ԵԱՀԿ համանախագահները հանդիպել են

12

Կայացավ Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը

Դեկտեմբերի 5-ին Վիլնյուսում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեի, Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, ՄԽ ֆրանսիացի նոր համանախագահ Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկիը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի:

Բանակցությունների օրակարգում է եղել նաեւ ԵԱՀԿ արտգործնախարարների վիլնյուսյան խորհրդի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ համատեղ հայտարարության ընդունման հնարավորությունը: