Նաիրա Զոհրաբյան. «Գնդակը կոալիցիայի դաշտում է»

12

ԲՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով իշխանական կոալիցիա-ՀԱԿ երկխոսության աշխատանքային խմբում էր, դեռ չգիտի կարելի է արդյոք երկխոսությունը համարել անցած էտապ: Ներկայացնում ենք Նաիրա Զոհրաբյանի հարցազրույցը FreeVoiceNews-ին:

FVN. Տիկին Զոհրաբյան ի՞նչ եք կարծում կշարնուկավի արդյոք երկխոսությունը, այլ կերպ ասած` կոալիցիան պատրաստ է արդյոք բավարարելու ՀԱԿ-ի պահանջը:
Ն. Զ. Մենք բազմիցս ասել ենք, որ եթե կա պահանջ, եթե կա ուլտիմատում, եթե կա նախապայման, երկխոսության իմաստն ինքնին վերանում է, որովհետև երկխոսությունն ինքնին պիտի բացառի ցանկացած ուլտիմատում ու պահանջ: Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք, ու ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: Մենք պատրաստ ենք ՀԱԿ-ի կոնստրուկտիվ մոտեցման դեպքում շարունակել երկխոսությունը:
FVN . Երկխոսությունը կարելի՞ է համարել անցած էտապ:
Ն. Զ. Ճիշտ չի լինի, որ ես հիմա այդ հարցին պատասխանեմ, քանի որ ի վերջո գնդակը գտնվում է կոալիցիայի դաշտում: Մենք հստակ ասել ենք, որ քաղաքական խնդիրները պետք է լուծվեն քաղաքական դաշտում, իրավականը` իրավական: Եվ իրավական խնդիրները պետք է փորձ չանել քաղաքականացնելու:
FVN .ՀԱԿ-ն այսօր կազմակերպելու է հանրահավաք, Ձեր կողմից որևէ քայլ, կամ նոր հայտարարություն սպասվո՞ւմ է:
Ն. Զ. Բացարձակապես` ոչ: Դա իրենց գործն է: Ցանկացած քաղաքական ուժ, իրավուքն ունի օրենքի սահմաններում անցկացնելու երթեր ու ցույցեր:
FVN .Նախքան երկխոսությունը բազմաթիվ քաղաքական ուժեր ասում էին, որ երկխոսությունը որպես այդպիսին տեղի չի ունենալու: Ի՞նչ եք կարծում, դա կանխազգացում էր, թե՞ կոնկրետ փաստերի վրա հիմնված եզրակացություն:
Ն. Զ. Եթե Դուք մեջբերեք կոնկրետ ԲՀԿ ներկայացուցչի խոսքը, որ ասած լինի, որ նման բան հնարավոր չէ, որ նման աշախատանքյաին խումբ չի ձևավորվի, ես այդ դեպքում կմեկնաբանեմ,:
FVN .Ես նկատի ունեմ տարբեր քաղաքական ուժերի:
Ն. Զ. Ես չգիտեմ թե նրանք ինչու են նման բան ասել: