ՆԱՏՕ-ն մտադիր է օգտագործել Ադրբեջանի տարածքը

2

Rosbalt-ի փոխանցմամբ՝ Հյուսիսատլանտյան դաշինքը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ նրա տարածքը Աֆղանստանից զորքերը դուրս բերելիս օգտագործելու համար: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի համակարգող սպա Ուիլյամ Լահուան:

Փորձագետները հիմքեր ունեն` ենթադրելու, որ Ադրբեջանը, որն ակտիվորեն զինվում է Իսրայելի շնորհիվ, ԱՄՆ-ին չի մերժի և պլացդարմ կլինի Իրանին հարվածելու համար, հնարավոր է նաև ոչ միայն դրա համար: Ադրբեջանում զորքեր տեղակայելով` Պենտագոնն ուղիղ ելք կունենա դեպի Կասպից ծով, նաեւ դեպի ռուսաստանյան Հյուսիսային Կովկաս: