ՆԱՏՕ-ի` Վրաստանի հետ կապված ցանկությունը մեծացնում է Հարավային Կովկասի լարվածությունը

6

Ալեքսանդր Լուկաշևիչը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի այն հայտարարությունը, թե Վրաստանի ապագա տունը ՆԱՏՕ-ում է.

Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը մասնավորապես ասել է. «Վրաստանի` ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության մասին խոսակցությունները չեն ամրապնդում անվտանգությունը տարածաշրջանում, այլ փոխարենը խրախուսում են վրացական ղեկավարության ռևանշիստական ձգտումները: ՆԱՏՕ-ի ցանկությունը մեծացնում է Հարավային Կովկասի լարվածությունը:

Այդօրինակ հայտարարությունները վկայում են, որ ՆԱՏՕ-ն դասեր չի քաղել 2008 թվականին Հարավային Կովկասում տեղի ունեցած աղետալի իրադարձություններից և շարունակում է Թբիլիսիին ուղարկել քաջալերող ազդանշաններ: Տարածաշրջանի անվտանգության ամրապնդման մեջ իրական ներդրում կարող են ունենալ Ժնևյան բանակցությունների շրջանակներում Վրաստանի կողմից հարևանների հանդեպ ուժի չգործադրման իրավաբանական հստակ երաշխիքները»,- տեղեկացնում է РИА Новости-ին: