Մրցակցային տեսանկյունից բարդ ընտրություն է, քանի որ դժվար է ինձ հետ մրցել. Պ. Հայրիկյան

8

«Մրցակցային տեսանկյունից բարդ ընտրություն է, քանի որ դժվար է ինձ հետ մրցել»-վստահ է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը: Վերջինս նշեց, որ շաբաթներ առաջ ՀՀ նախագահական ընտրություններին ընդառաջ ՀՀ-ում իրավիճակը կարելի էր համարել հուսահատական, սակայն հիմա արդեն հետաքրքրականև լավատեսական ժամանակների փուլ ենք մտել:

«Ես ու իմ թիմակիցները մի առավելություն ունենք` տեսանելիորեն անցած ճանապարհը: Բացի այդ, եթե մյուսներն ասում են մենք սա կանենք, սա կտանք, մենք ասում ենք, որ կօգնենք իրացնել Աստծու կողմից տրվածը ինքնորոշման իրավունքը, ամենակարևոր բանը, որը մարդը մարդուն կարող է տալ»-նշեց Հայրիկյանը:

Հայրիկյանը հստակեցրեց, որ այս ընտրություններից իր ակնկալիքը բարոյաքաղաքական լծակներ ստանալն է, որ կարողանա անել տասն անգամ ավելին նրանից, ինչ անում է առանց լծակների:

Նախագահի թեկնածուն իր նախկինում արած այն արտահայտությանը, որ ընտրություններին գումար վերցնողները և բաժանողները ոչխարներ են՝ ի պատասխան նշեց, որ սրտանց ներողություն է խնդրել աշխարհի բոլոր ոչխարներից: «Դրամ տվողն ու բաժանողը հայրենիքն է վաճառում, ինչը կնոջը և երեխային վաճառելուց վատ է»:

Իսկ եթե ընտրություններն, ըստ բանախոսի, ավարտվեն մեկ փուլով, կնշանակի, որ Հայաստանը ժողովրդավարական չէ: