Մուսուլման կանայք էլի դժգոհ են Ֆրանսիայից

17

Ֆրանսիայում մուսուլման կանանց արգելվել է մասնակցել իրենց երեխաների դասերից հետո կազմակերպվող միջոցառումներին ու զբոսանքներին: Այս առթիվ կանայք բողոքի ցույց էին կազմակերպել երկրի Կրթության նախարարության առջև և բողոքի խոսքեր էին հղում ընդդեմ նախարարի` Լյուկա Շատելի, արդյոք նա է մեղավորը այդ արգելքների մեջ:

Ֆրանսիայի իշխանությունները արգելքի հետ կապված նշել են, որ մայրերը իրենց այդ քայլով խառնվում են երեխաների անձնական կյանքին: Իսկ ցուցարարները պնդում են, որ արդեն տարիներ շարունակ Ֆրանսիայում սկսվել է իսլամաֆոբիա:

Նշենք, որ 2004թ-ին էլ Ֆրանսիայում սովորող մուսուլման ուսանողներին արգելվեց կրել չադրաներ: Ի դեպ, այսօր այդ երկրում ապրում է ավելի քան 5 մլն մուսուլման: