Մուսինյանի երազը

6

«ՀԱԿ-ը արդեն ունի մշակած մոտեցումներ»,- այս մասին այսօր հայտնել է ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը:
Վերջինս վստահ է, որ այս մշակված մոտեցումները չեն կարող լինել վերջնական և ստատիկ, մանավանդ երբ քաղաքական պրոցեսը շատ դինամիկ են ընթանում և երբ անընդհատ ի հայտ են գալիս նոր գործոններ: Մուսինյանը նշել է նաև, որ Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի ազատ արձակումը երկրում քաղաքական իրավիճակի փոփոխության կհանգեցնի:
Ի դեպ, ՀԱԿ մամլո խոսնակը դեռևս շարունակում է մնալ այն մտքին , որ երկրում արտահերթ ընտրություններ են անհրաժեշտ, և որ Լևոն Տեր-Պետրոսյանը դառնալու է ՀՀ նախագահ: