Մուկուչյանը զարմացած է. Երբևէ այսպիսի բան չի եղել, որ կողմը գա դատարան առանց հիմնավոր ապացույցների

11

«Համեմատական առումով ասեմ, որովհետև նախկինում ևս առիթ եմ ունեցել լինել ԿԸՀ-ի ներկայացուցիչ Սահմանադրական դատարանում, կարող եմ փաստել մեկ բան, որ նման քիչ ապացույցներով, քիչ հիմնավորումներով դիմում ՍԴ-ում չեմ հիշում, որ երբևէ քննված լինի,- ասաց նա՝ ավելացնելով,- Երբևէ այսպիսի բան չի եղել, որ կողմը գա դատարան առանց հիմնավոր ապացույցների, առանց որևէ փաստարկների»,-այդ մասին ՍԴ նիստի առաջին հատվածից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Մուկուչյանը ընդգծեց, որ եթե կողմը գալիս է դատարան, ապա պետք է բերի փաստարկված ապացույցներ, այլ ոչ թե սեփական կարծիք: